Ռուսաստանը դադարեցնում է դեպի Թուրքիա բոլոր թռիչքները

Աշխարհ 19.05.2021   10:08   56

Ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են 2021 թվականի ամառային սեզոնին դեպի Թուրքիա իրականացվելիք բոլոր թռիչքները։

Կազմակերպության պատասխանատուների պարզաբանմամբ՝ որոշումը պայմանավորված է Թուրքիայում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված անորոշությամբ։

Թռիչքները կվերականգնվեն միայն Թուրքիայում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո։

Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի խոշորագույն «Aeroflot» ավիաըներությունը։

«Aeroflot»-ը տեղեկացրել է, որ դադարեցնում է դեպի Թուրքիա բոլոր ավիատոմսերի վաճառքը և չվերթները։

Առանց այն էլ զբոսաշրջային ճգնաժամի մեջ հայտնված Թուրքիան հույս ունի, որ դա վերջնական որոշում չէ և ռուսական կառավարությունը դեռ կվերանայի այն։

Աղբյուրը` Ermenihaber.am


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb