Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի ներքին գործերին. Զախարովա

Իրադարձային 04.03.2021   13:30   50

«ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի ներքին գործերին։ 

«Մեր դիրքորոշումը հավասարակշռված, հստակ և միանշանակ է, որին մենք դավանում ենք և՛ արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններում, և՛ մեր արտաքին քաղաքականության մեջ, որի նպատակն է ստեղծել փոխգործակցություն առանձին երկրների, պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ՝ ներքին գործերին չխառնվելը։  Հայաստանում տեղի ունեցողը՝ երկրի ներքին գործն է, այլ գնահատական լինել չի կարող», - ասել է Զախարովան «Говорит Москва» ռադիոյի եթերում` պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Հայաստանում իրադարձությունների վերաբերյալ:

Խոսելով այն մասին, թե արդյոք Ռուսաստանը կարող է դառնալ միջնորդ Հայաստանում իրավիճակի կարգավորման համար, Զախարովան շեշտել է, որ այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, «ինքնիշխան պետության ներքին գործն է»։

«Կան տարբեր քաղաքագիտական գնահատականներ, բայց մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ», - ավելացրել է նա:


 Պիտակներ
         Զախարովա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb