Ռուսաստանը չի բացառում ԼՂ-ի դեմ կռվող սիրիական վարձկանների դեպի ՌԴ «արտահոսքի» վտանգը

Աշխարհ 30.10.2020   15:20   49

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը չի բացառում Լեռնային Ղարաբաղի կռվում ներգրավված Սիրիայից ու Լիբիայից վարձկանների «արտահոսքի» վտանգը դեպի Ռուսաստան:

«Բացառել այդպիսի վտանգը, անկասկած, անկարելի է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում: Կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ պոտենցիալ, աշխատել կանխարգելելու ուղղությամբ: Ռուսական իրավապահ մարմինները ուշադիր հետևում են իրավիճակին, և, ինչպես ասվում է, «ձեռքը զարկերակին են պահում»,-եզրափակել է նա:

 


 Պիտակներ
         վարձկաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb