Ռուսաստանը C-400-ի առաջին գունդը Հնդկաստանին կմատակարարի մինչև տարեվերջ

Աշխարհ 03.02.2021   17:10   54

Հնդկաստանին C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պարտավորագրի կատարումն ընթանում Է ըստ գրաֆիկի. Նյու Դելին այդ համալիրների առաջին գունդը կստանա մինչեւ տարեվերջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժովը՝ հանդես գալով Aero India-2021 ցուցահանդեսի ընթացքում:

«С-400 զենիթահրթիռային համակարգի (ԶՀՀ) Հնդկաստան մատակարարումն իրականացվում Է ըստ գրաֆիկի: Առաջին գունդը ենթադրվում Է մատակարարել մինչեւ ընթացիկ տարվա վերջը»,-ասել Է նա:

2018 թվականի հոկտեմբերին Մոսկվան եւ Նյու Դելին պարտավորագիր են ստորագրել ավելի քան հինգ միլիարդ դոլար արժողությամբ C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի հինգ գնդի կոմպլեկտ մատակարարելու համար:
 


 Պիտակներ
         C-400


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb