Ռուսաստանը և Բելառուսը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել

Աշխարհ 27.10.2020   13:40   51

Այսօր Մոսկվայում Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստի մասնակիցները քննարկելու են «Արևմուտք-2021» համատեղ զորավարժություններին նախապատրաստվելու և ուժերի տարածաշրջանային խմբավորումների կիրառմանը վերաբերող հարցեր, գրում է eadaily.com կայքը։ 

«Հանդիպման մասնակիցները «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժությունների նախապատրաստման և անցկացման հիմնական մոտեցումներին վերաբերող հարցեր են քննարկելու»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

Աղբյուրը մանրամասնում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նրա բելառուս գործընկեր Վիկտոր Խրենինը «որոշելու են մինչև 2025 թվականը տարածաշրջանային զիվորական խմբավորումների առաջնային առաջադրանքները»։ 


 Պիտակներ
         զորավարժություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb