Ռուսաստանում Ту-154 օդանավը կատարել է իր վերջին քաղաքացիական թռիչքը

Աշխարհ 29.10.2020   21:45   97

1960-ական թվականներին ԽՍՀՄ-ում ստեղծված Ту-154 օդանավը կատարել է իր վերջին քաղաքացիական թռիչքը Ռուսաստանում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Տոլմաչևոյի օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Քաղաքացիական օդանավը իր վերջին թռիչքն իրականացրել է Միրնիից մեկնելով Նովոսիբիրսկ։

Հետագայում այս օդանավները օգտագործվելու են միայն պետական կառույցների, մասնավորապես՝ Անվտանգության դաշնային ծառայության, ՆԳ նախարարության, Պաշտպանության նախարարության կողմից։


 Պիտակներ
         Ту-154


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb