Ռուսաստանում Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է

Իրադարձային 30.07.2020   16:06   277

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը ռուս իրավապահների կողմից ՌԴ տարածքում դադարեցված է։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Հարցին, թե որն է հիմքը՝ հետախուզումը դադարեցնելու համար, Մակինյանն ասաց, որ պաշտոնապես տեղյակ չէ, սակայն մի բան իր համար պարզ է. «Աբսուրդ է հետախուզել մի մարդու, ում գտնվելու վայրը բոլորին հայտնի է»։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը և Ռաֆիկ Հայրապետյանը որպես մեղադրյալ են ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից առևանգված կամ պատանդ վերցված անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով շահադիտական դրդումներով անձին առևանգելու և 322-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու համար։ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ 



 Պիտակներ
         Ռուբեն Հայրապետյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb