Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 11 385 դեպք են հայտնաբերել

Աշխարհ 04.03.2021   14:39   57

 Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 11 385-ով: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 4 290 135-ի, մարտի 4-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել Է 0,27 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 332 455 մարդ:

Կորոնանվիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 16 123-ով՝ մինչեւ 3 869 857: Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, աճել Է վարակվածների ընդանուր թվի մինչեւ 90,2 տոկոսը:

Կորնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 475-ով՝ մեկ օր առաջվա 452-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 87 823 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել Է մինչեւ 2,05 տոկոսի մակարդակ, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Ռուսաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb