Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից ռեկորդային թվով մահեր են գրանցվել

Աշխարհ 17.11.2020   15:09   27

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է ռեկորդային թվով հիվանդ. նրանց թիվը կազմել է 442: Ըստ օպերշտաբի տվյալների՝ նոյեմբերի 17-ին վարակից մահացել է ընդհանուր առմամբ 33 931 հիվանդ:

Համավարակի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է հիվանդության 1 971 013 դեպք, որոնցից 22 410-ը` վերջին մեկ օրվա ընթացքում:

Օրվա ընթացքում մի փոքր ավելի քիչ մարդ է բուժվել՝ 22 055, ինչը առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր:

Ընդհանուր առմամբ բուժվել է 1 475 904 մարդ:


 Պիտակներ
         Ռուսաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb