Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ

Աշխարհ 10.04.2020   13:00   270

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1786-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակի դեպքեր գրանցվել են 82 շրջաններում:

«Ռուսաստանում ներկայում վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 917 է, կորոնավիրուս է գրանցվել 82 շրջանում: Վերջին մեկ օրում վարակից մահացել է 18 մարդ: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 94 մարդ»,-ասվում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրությունում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։



 Պիտակներ
         կորոնավիրուս, վարակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon