Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 13 868 դեպք է հայտնաբերվել

Աշխարհ 13.10.2020   13:26   35

Անցած մեկ օրում Ռուսաստանում ի հայտ է բերվել COVID-19-ով հիվանդացության 13 868 նոր դեպք։ Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման վերահսկման և մոնիթորինգի օպերատիվ շտաբից։

Նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Մոսկվային (4 618), Սանկտ Պետերբուրգին (557) և Մերձմոսկվային (420):

Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 244 մահ, բուժվել է 7 550 մարդ։

Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր 85 շրջաններում գրանցվել է վարակի 1 326 178 դեպք։ Ողջ ընթացքում արձանագրվել է 22 966 մահվան դեպք, բուժվել է 1 031 785 պացիենտ:



 Պիտակներ
         Ռուսաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb