Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 20,5 հազար դեպք

Աշխարհ 06.11.2020   15:15   66

 Ռուսաստանում գրանցվել Է կորոնավիրուսային վարակով նոր հիվանդացածների ռեկորդային օրական աճ՝ 20 հազար 582 դեպք՝ 85 տարածաշրջաններում: Այս տվյալները, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 1-ին ներկայացրել Է ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Ավելի վաղ երկու օրվա ընթացքում նոր դեպքերի թվաքանակը գերազանցել Էր 19 հազարը, անցած շաբաթվա վերջին օրական աճը գերազանցել Է 18 հազարը:

Ապաքինվելուց հետո դուրս գրվածների թվաքանակը նույնպես նորացրել Է ռեկորդը՝ մեկ օրում՝ 16 հազար 955 մարդ: Մահացել Է 378 հիվանդ:

Մոսկվայում գրանցվել Է նոր աշնանային հակառեկորդ՝ մեկ օրում՝ 6 հազար 253 դեպք: Մահացել Է 69 մարդ, դուրս Է գրվել 3 հազար 783 հիվանդ:

Ռուսաստանի Դաշնության 85 տարածաշրջաններում աճող արդյունքներով գրանցվել Է կորոնավիրուսային վարակի 1 մլն 733 հազար 440 դեպք (+1,2 տոկոս):

Ողջ ժամանակաշրջանում մահացել Է 29 հազար 887 մարդ, դուրս գրվածների ընդհանուր թվաքանակը կազմել Է 1 մլն 296 հազար 124 մարդ: Բուժումը շարունակում Է 407 հազար 429 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 Պիտակներ
         Ռուսաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb