Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 19.138 նոր դեպք

Աշխարհ 28.01.2021   15:18   61

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 19.138-ով: Ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 379.3810-ի, հունվարի 28-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում: Հարաբերեկան արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել է 0.51 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում հիվանդ է 492.901 մարդ: Մեկ օրում բուժված ռուսաստանցիների թիվն աճել է 26.775-ով՝ մինչեւ 322.9258: Շտաբի տվյալներից հետեւում է, որ ընդհանուր առմամբ ապաքինվել է երկրում վարակվածների արդեն 85.1 տոկոսը:

Մահերի թիվն աճել է 575-ով։

Ընդամենը վարակից մահացել է 71.651 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել է մինչեւ 1.89 տոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Ռուսաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb