Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսց մահվան 510 դեպք
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ով մահացության 510 դեպք, ամբողջ ժամանակահատվածում՝ 39 068։ Այս մասին հայտնել են կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
Մասնավորապես՝ վերջին մեկ օրում մահվան 76 դեպք է հաստատվել Մոսկվայում, 70՝ Սանկտ Պետերբուրգում։
Դրանից բացի, Մոսկվայում մեկ օրում հոսպիտալացվել է 1,5 հազարից ավելի մարդ, ԹԱՕ սարքերին են միացված 419 պացիենտ։
«Մայրաքաղաքում հաստատվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 7320 նոր դեպք։ Վերջին մեկ օրում հոսպիտալացվել COVID-19-ով 1518 պացիենտ։ Մոսկվայի հիվանդանոցներում ԹԱՕ սարքերին են միացված 419 մարդիկ»,- հայտնել են շտաբից։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր