Ռուսաստանում մեկ օրում Covid-19-ով վարակման 24 763 դեպք են հայտնաբերել

Աշխարհ 14.01.2021   16:08   47

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 24 763-ով՝ մինչեւ 3 495 816: Հունվարի 14-ին այդ մասին լրագրողներին հայտնել են Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։

Սա առավելագույն ցուցանիշն Է հունվարի 2-ից ի վեր, երբ հայտնի Էր դարձել 26 301 վարակվածների մասին:

Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում Է 549 832 մարդ: Մահերի թիվը մեկ օրում աճել Է 570-ով։

Ընդամենը վարակից մահացել Է 63 940 մարդ:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb