Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4 միլիոնը
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակով ախտահարվածների թիվը մեկ օրում աճել է 14494-ով, սակայն օրական ցուցանիշը հոկտեմբերի 17-ից ի վեր ցածր է եղել 15 հազարից: Ախտահարվածների ընդհնուր քանակը հասել է 4.012.710-ի, փետրվարի 10-ին լրագրողներին հայտնել են հիվադնության դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել է 0,36 տոկոս:
Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 22575-ով:
Ընդամենն արդեն բուժվել Է 3.516.461 մարդ: Երկու օր Է դուրս գրված հիվանդների թիվը գերազանցում է նոր հայտնաբերված դեպքերի քանակին: Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 87.6 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 536-ով՝ մեկ օր առաջվա 530-ի դիմաց:
Ընդամենը վարակից մահացել է 78 134 պացիենտ:
Նմանատիպ նյութեր