Ռուսաստանում կորոնավիրուսի ավելի քան 103 մլն թեստ Է կատարվել
Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբեման ավելի քան 103 միլիոն թեստ: Փետրվարի 4-ին այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 103,2 միլիոն թեստ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախորդ օրը կատարվել է 382 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով բժշկական հսկողության տակ է մնում շուրջ 626,2 հազար մարդ։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր