Ռուսաստանում կորոնավիրուսի 24 հազար 92 նոր դեպք է հաստատվել

Աշխարհ 16.01.2021   14:02   67

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի 24 հազար 92 նոր դեպք է հաստատվել, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3 մլն 544 հազար 623-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 24 հազար 92-ով: Վարակի աճի տեմպը 0,7% է»,- ասված է հաղորդագրությունում:

Երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը 65.085 է, առողջացել է 2 մլն 936 991 մարդ:


 Պիտակներ
         Ռուսաստանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb