Ռուսաստանում կանխատեսվում է կորոնավիրուսի դեմ կաթիլային պատվաստանյութի ստեղծում

Աշխարհ 21.04.2021   10:31   38

Գամալեայի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը կանխատեսել է, թե երբ Ռուսաստանում կաթիլների տեսքով հակակորոնավիրուսային պատվաստանյութ կհայտնվի: Այս մասին նա խոսել է Առաջին ալիքի եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Գինցբուրգի կարծիքով՝ նման բան կարող է ստեղծվել 2021 թվականի վերջին կամ 2022-ի սկզբին: Միևնույն ժամանակ ընդգծել է, որ չի կարող երաշխավորել նշված ժամկետում նման պատվաստանյութի ստեղծումը:

Ավելի վաղ նա գնահատել էր Sputnik V-ով վերապատվաստման հնարավորությունն ու ասել, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով վերապատվաստում հնարավոր է առաջինից վեց ամիս անց:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb