Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 15․150 նոր դեպք

Աշխարհ 16.10.2020   16:06   31

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19 15 150 նոր դեպք, երկրում կորոնավիրուսի տարածման ողջ ժամանակահատվածի համար դեպքերի ընդհանուր թիվը 1 369 313 է, հաղորդում է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի շտաբը:

Դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (5 049), Սանկտ Պետերբուրգում (647) և Մոսկվայի մարզում (448):

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 232 մահ, ամբողջությամբ բուժվել է 8 485 մարդ:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում մահացել է 23 723 կորոնավիրուսով հիվանդ: Բուժվածների թիվը հասել է 1 056 582-ի:



 Պիտակներ
         Ռուսաստանում COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb