Ռուսաստանում հայն այրվող տնից 3 երեխայի է փրկել

Աշխարհ 28.01.2019   15:06   493

Սվերդլովսկի մարզի ԱԻՆ Գլխավոր վարչության փոխանցմամբ՝ ՌԴ Եկատերինբուրգի Դեպուտատսկի փողոցում հրդեհվող տնից Գևորգ Ավետիսյանը երեք երեխայի է դուրս բերել: 

Գևորգը մեքենայով անցնելիս է եղել Դեպուտատսկի փողոցի 53-րդ տան մոտով և նկատելով ծուխը՝ կանգ առել։ Պատուհանից տեսնելով, որ ինչ-որ մեկը ձեռքով թափահարում է՝ նա կոտրել է ապակին, ներս մտել ու դուրս բերել 12 տարեկան երկու աղջկա և 10 տարեկան մի տղայի:

Երեխաներից ոչ մեկը չի տուժել։

«Հրդեհի փաստով իրականացված հետաքննության և E1 պորտալի ակտիվ մասնակցության արդյունքում պարզվել է հերոսի անունը, որը երեք երեխաներին փրկել էր այրվող տնից: Նա 30-ամյա Գևորգ Ավետիսյանն է: Ռուսաստանի ԱԻՆ Սվերդլովսկի մարզի Գլխավոր վարչությունը կխրախուսի հերոսին երեխաների կյանքը փրկելու համար»,–ասվում է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։



 Պիտակներ
         հայեր, Գևորգ Ավետիսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon