Ռուսաստանում անոմալ ցրտեր են սպասվում

Աշխարհ 08.01.2019   10:34   342

Առաջիկա 2 օրերին Ռուսաստանի Կենտրոնական դաշնային շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի կլիմայական նորմայից էլ ցածր: Տեղ-տեղ սպասվում է -27 աստիճան ցուրտ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ օդերևութաբանական կենտրոնին:

Կենտրոնի տվյալներով, կանխատեսվող - 27 աստիճանը 9 աստիճանով ցածր է սահմանված նորմայից:

Ամենացածր ջերմաստիճանները կգրանցվեն Սամարսկի և Սարատովսկի շրջաններում՝ համապատասխանաբար -21 և -27 աստիճան:

Այս ձմեռը Ռուսաստանի մեծ մասում բավական տեղումնառատ է, դեկտեմբերին մի քանի օր անդադար տեղացող սաստիկ առատ ձյան պատճառով մի քանի օր շարունակ չվերթներ էին հետաձգվում ու չեղարկվում:



 Պիտակներ
         անոմալ, Ռուսաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon