Ռուսաստանում 13-ամյա աղջիկը դեղահաբից մահացել է

Աշխարհ 23.12.2019   20:55   162
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռուսաստանի Զելենոգրադ քաղաքում տասներեքամյա դպրոցական աղջիկը գլխացավի դեմ դեղահաբ է ընդունել ու մահացել։ Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը։

Ըստ հրապարակման, զբոսանքի ժամանակ աղջկա մոտ գլխացավ է սկսել։ Ծանոթ մեկ այլ աղջիկ տվել է գլխացավի դեմ հաբ, որը կուլ տալուց հետո դեռահասը սկսել է իրեն վատ զգալ և կորցնել գիտակցությունը։

Ավտոբուսային կանգառում անգիտակից ընկած դպրոցականին տեսել են անցորդներն ու ահազանգել շտապ բուժօգնության ծառայություն։

Հիվանդանոցի ճանապարհին աղջիկը ընկել է կոմայի մեջ, սակայն հասցրել է մինչ այդ պատմել դեղահաբի մասին։ Հիվանդանոցում նա մահացել է սրտային անբավարարությունից։ Իրավապահներին հայտնի է դարձել, որ մահացած դեռահասի համադասարանցիներից ոմանք սնյուս են օգտագործել, որը գնել են միգրանտներից։ Չի բացառվում նաեւ, որ հաբը պարունակել է արգելված նյութ։ Վարկածներից մեկի համաձայն էլ, աղջիկն ունեցել է սրտի ի ծնե արատ։



 Պիտակներ
         դեղահաբ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon