Ռուսաստանն ունի անհրաժեշտ լծակները՝ նոր էսկալացիա թույլ չտալու համար. Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 17.05.2019   21:40   82
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը կարող է ռադիկալ իսլամիստների համար դառնալ «շատ լավ առիթ, օրինակ` Ադրբեջանում հաստատվելու համար»: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին Փաշինյանն ասել է ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ վարչապետի խոսքով՝ «Իսլամական պետության» զինյալների՝ Սիրիայում ու Իրանում կրած պարտությունից հետո իսլամիստները «իրենց դրսևորելու նոր վայրեր են փնտրում»: Նա նշեց՝ Ադրբեջանը «շատ հարմար կետ է», որտեղից կարելի է գործել Իրանի, Հարավային Կովկասի ռուսական հատվածի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ: Այդ իսկ պատճառով ՀՀ վարչապետը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հաջորդ էսկալացիան արդեն տեղային չի լինի: Ըստ Փաշինյանի՝ այս պատկերի գիտակցումը կա ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում:

Ռուսաստանի համար Անդրկովկասյան տարածաշրջանի կարևորությունն ընդգծելով՝ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Մոսկվան հետաքրքրված է ԼՂ հակամարտության լուծման հարցում և կերաշխավորի, որ այս հարցը լուծվի «բացառապես խաղաղ ճանապարհով»: ՀՀ վարչապետի համոզմամբ՝ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ լծակները՝ նոր էսկալացիա թույլ չտալու համար:

«Ու ես չեմ կարող հավատալ, որ, երբ անհրաժեշտ լինի, ռուսները չեն օգտագործի այդ լծակները»,- ընդգծել է նա:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon