Ռուսաստանն ու Թուրքիան Լիբիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն

Աշխարհ 23.07.2020   13:00   247

Հուլիսի 21-22-ին Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները միչգերատեսչական խորհրդակցություններ են անցկացրել Լիբիայի կոնֆլիկտի կարգավորման խնդրի շուրջ։

Այս մասին հայտնում է ռուսական պետական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ֊ին։ Ռուսական պատվիրակությունը ղեկավարել է ԱԳՆ տեղակալ Սերգեյ Վերշինինը, թուրքական՝ ԱԳՆ տեղակալ Սեդաթ Օնալը։ Կողմերից մասնակցել են նաև պաշտպանական և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Խորհրդակցությունների արդյունքում կողմերը որոշել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբը, որը կզբաղվի լիբիական կոնֆլիկտի հարցով։ Նախատեսվում է առաջիկայում կրկին խորհրդակցություններ անցկացնել Մոսկվայում։

Կողմերը նաև նշել են, որ լիբիական հարցը չի կարող ունենալ ռազմական լուծում, այլ պետք է կարգավորվի միայն լիբիացիների կողմից քաղաքական գործընթացներով, որոնց աջակցում է ՄԱԿ-ը։

Խորհրդակցության արդյունքում կողմերը որոշել են միջլիբիական երկխոսությանը նպաստել 2020թ. հունվարին Բեռլինում կայացած համաժողովի որոշումների համաձայն և խորհրդակցելով ՄԱԿ-ի հետ։



 Պիտակներ
         Լիբիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb