Ռուսաստանի խաղալիքների թանգարանը
Մենք բոլորս էլ ծնունդով մանկությունից ենք: Երևի թե աշխարհում չգտնվի մի մեծահասակ, որ անտարբեր անցնի մանկական խաղալիքների կողքով:
Հենց մեծահասակների ու երեխաների ցանկությունները միավորող գաղափարով է հանդես գալիս Ռուսաստանի Սերգիև Պասադքաղաքում գտնվող խաղալիքների թանգարանը:
Թանգարանը հիմնվել է Նիկոլայ Դմիտիևիչ Բարտրամը 1918 թվականին: Իր խաղալիքների հավաքածուն նա սկսել է ստեղծել դեռ 1910 թվականից:
Թանգարանում կարելի է տեսնել խորհրդային ժամանակների խաղալիքներից մինչև մեր օրերի ժամանակակից խաղալիքներ ու բարբիներ:
Այցելությունների քանակով թանգարանը զիջում է միայն Տրետյակովյան պատկերասրահին, իսկ ամենամեծ առավելությունն այն է, որ այստեղ կարելի է նաև խաղալ ցուցադրված նմուշներով:
Պատրաստեց Լուսինե Բրուտյանը
Պիտակներ
Նմանատիպ նյութեր