Ռուսաստանի խաղալիքների թանգարանը

Art News 11.09.2020   22:30   2394

Մենք բոլորս էլ ծնունդով մանկությունից ենք: Երևի թե աշխարհում չգտնվի մի մեծահասակ, որ անտարբեր անցնի մանկական խաղալիքների կողքով:

Հենց մեծահասակների ու երեխաների ցանկությունները միավորող գաղափարով է հանդես գալիս Ռուսաստանի Սերգիև Պասադքաղաքում գտնվող խաղալիքների թանգարանը:

Թանգարանը հիմնվել է Նիկոլայ Դմիտիևիչ Բարտրամը 1918 թվականին: Իր խաղալիքների հավաքածուն նա սկսել է ստեղծել դեռ 1910 թվականից:

Թանգարանում կարելի է տեսնել խորհրդային ժամանակների խաղալիքներից մինչև մեր օրերի ժամանակակից խաղալիքներ ու բարբիներ:

Այցելությունների քանակով թանգարանը զիջում է միայն Տրետյակովյան պատկերասրահին, իսկ ամենամեծ առավելությունն այն է, որ այստեղ կարելի է նաև խաղալ ցուցադրված նմուշներով:

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb