Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կարող են հանդիպում ունենալ Իդլիբում

Աշխարհ 08.02.2020   12:00   592

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն չի բացառել, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը կարող են հանդիպում անցկացնել սիրիական Իդլիբում՝ դեէսկալացիայի նպատակով:

«Մենք անընդհատ կապի մեջ ենք Ռուսաստանի հետ: Վերջերս մեր նախագահների միջև հեռախոսազրույց եղավ, որի ընթացքում որոշվեց հետագայում աշխատել նաև Իդլիբում: Մենք կսպասենք ռուսական պատվիրակությանը: Այնուհետև, անհրաժեշտության դեպքում, մեր նախագահներն անձամբ կհանդիպեն», – ասել է Չավուշօղլուն՝ Բաքու կատարած այցի ընթացքում:

Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիայի խնդիրները ոչ թե Ռուսաստանի, այլ սիրիական կառավարական ուժերի հետ են:

«Ինչո՞ւ են մեզ պետք բախումներ Ռուսաստանի հետ: Ո՞վ է կազմակերպում գրոհները: Ռեժի՛մը։ Ո՞վ է հետապնդում մեր դիտակետերը: Ռեժի՛մը: Մեր համբերությունն անսահմանափակ չէ, և  բազում անգամներ կպատասխանենք, եթե գրոհները չդադարեցվեն», – ասել է թուրք դիվանագետը:

 

 



 Պիտակներ
         նախագահներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon