Ռուսաստանի ՊՆ-ն կրակի անհապաղ դադարեցման շուրջ բանակցություններ է վարում

Իրադարձային 13.10.2020   13:05   30

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրադրության շուտափույթ կայունացման նախաձեռնությունների իրականացմանը։

Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման նախաձեռնությունների իրականացմանը», – նշված է հաղորդագրությունում։

Ըստ աղբյուրի՝ աշխատանքի գլխավոր նպատակը, ներառյալ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի կողմից անցկացվող բանակցությունները, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտող կողմերի բանակցությունների վերսկսումը տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար։



 Պիտակներ
         Սերգեյ Շոյգու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb