Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են նախապատրաստվում

Աշխարհ 15.04.2021   13:10   82

Ամերիկայի Միացյալ Նահանգներն, ամենայն հավանականությամբ, նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ։

Սանկցիաները նախապատրաստվում են ՌԴ արտաքին պարտքի համատեքստու, գրում է The New York Times-ը։

Ըստ աղբյուրի՝ կընդլայնվեն ամերիկյան բանկերի համար այն արգելքները, որոնք կապված են ռուսական պետական պարտքի պարտավորությունների մասով իրականացվող առևտրային գործարքների հետ։

Առաջիկայում սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համապատասխան հրամանագիր կստորագրի։ Ամերիկյան ֆինանսական կառույցներին հունիսի 14-ից հետո կարգելվի ռուսական պետական արժեթղթեր գնել ՌԴ ԿԲ-ից, Ֆիննախից և Ազգային բարեկեցության հիմնադրամից։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb