Ռուսաստանցի հաքերները կոտրել են ուկրաինական Burisma ընկերության սերվերները

Network News 14.01.2020   22:40   1101

Ռուսաստանցի հաքերները կոտրել են ուկրաինական Burisma գազային ընկերության սերվերները: Այս մասին տեղեկացնում է The New York Times պարբերականը:

Burisma -ի ղեկավար կազմում է աշխատել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթեր Բայդենը: Ջո Բայդենը, սպասվում է, ԱՄՆ նախագահական ընտրություններում լինելու է Դոնալդ Թրամփի հիմնական մրցակիցը:

Ամերիկյան Area 1 Security կիբեռանվտանգության ընկերության մասնագետները պնդում են, որ Burisma-ի սերվերները կոտրելու փորձերը սկսվել են նոյեմբերի սկզբին, երբ ԶԼՄ-ներում քննարկվում էր Բայդենի, Ուկրաինայի և Թրամփի պաշտոնանկության հարցը:

Ներկա դրությամբ հայտնի չէ, թե ինչ էին փնտրում հաքերները և արդյոք նրանց հաջողվել է դա գտնել: Մանրամասն ուսումնասիրելով հաքերների քայլերն ու հարձակումների մասշտաբները` փորձագետները եկել են եզրակացության, որ հաքերները կարող էին կոմպրոմատ փնտրել Բայդենի մասին:



 Պիտակներ
         հաքերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb