Ռուսական խաղաղապահները վեց օդանավով մեկնել են Արցախ

Իրադարձային 10.11.2020   10:24   30

Ռուսական խաղաղապահներ տեղափոխող վեց Իլ-76 օդանավները Ուլյանով-Վոստոչնիյ օդանավակայանից մեկնել են Արցախ։

Բացի խաղաղապահ զորակազմից, տեղափոխվում են նաև անհրաժեշտ զրատրանսպորտային միջոցներ, ավտոմոբիլային տեխնիկա և այլ անհրաժեշտ պարագաներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կայացած համաձայնությամբ՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայվելու է ռուսական խաղաղապահ զորակազմ։

Ռուսական զորակազմը ներկայացվելու է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ մոտոհրաձգային բրիգադով։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb