Ռուսական ռադիոլոկացիոն կայանը Հայաստանի տարածքը ամբողջությամբ ծածկել է օդային հարվածներից

Իրադարձային 23.07.2020   10:45   363

Հայաստանը ամբողջությամբ ծածկված է ռուսական ռադիոլոկացիոն կայանով (ռադար), որը վերջերս գործի դրվել է ռուս զինվորականների կողմից: 

Avia.Pro-ի փոխանցմամբ՝ կայանը պաշտպանում է ՀՀ տարածքը արտաքին ցանկացած սպառնալիքներից։ Ըստ աղբյուրի՝ Հայաստանը, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, իրավունք ունի Ռուսաստանից աջակցություն ստանալու ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում:

 «Ռուսաստանը ծածկել է այս երկրի տարածքը իր «հովանոցով»՝ ռադիոլոկացիոն և հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեսքով՝ տրամադրելով գործառնական տվյալներ օդային հարվածների սպառնալիքների վերաբերյալ», - գրում է Avia.Pro-ն։

Հրապարակման փորձագետների կարծիքով, լինելով ՀԱՊԿ անդամ, Հայաստանը ավելի շատ հնարավորություններ ունի օդում տիրող իրավիճակը վերահսկելու համար՝ նույնիսկ եթե կողմերը օգտագործում են մարտական ​​ավիացիա։ 

Մասնավորապես տեղադրված «Container» ռադարը ի վիճակի է հայտնաբերել տարբեր դասերի աէրոդինամիկ թիրախներ մինչև 2000 կմ հեռավորության վրա:



 Պիտակներ
         ռադիոլոկացիոն կայան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb