Ռուսական պատվիրակությունը Թուրքիայում կքննարկի իրավիճակն Արցախում

Իրադարձային 12.11.2020   12:34   28

Ռուսաստանի պատվիրակությունը նոյեմբերի 13-ին կայցելի Թուրքիա՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Բաքվում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք կարևոր ենք համարում Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: Ուրբաթ օրը Ռուսաստանից պատվիրակություն կժամանի Թուրքիա՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու մանրամասները», -ասել է Թուրքիայի արտգործնախարարը:


 Պիտակներ
         Մեվլութ Չավուշօղլու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb