Ռուսական ուղղաթիռները կօգտագործվեն ԼՂ խաղաղապահ գործողություններում

Իրադարձային 12.11.2020   11:21   41

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Ми-8 և Ми-24 ուղղաթիռները վերահսկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման տարածքները: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

«Ուղղաթիռները ներգրավված կլինեն խաղաղապահ գործողությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների վերահսկման գոտիների օդային դիտարկում իրականացնելու համար», - ասել է ՌԴ ՊՆ-ն։

Ուղղաթիռները «Ан-124 Руслан» ռազմական տրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել են Երևանի օդանավակայան:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb