Ռուսական «Կուբ» մահապարտ ԱԹՍ

Արսենալ 07.03.2021   22:30   127

«Կալաշնիկով» գործարանի դուստր ZALA Aero ընկերության «Կուբ» մահապարտ անօդաչու թռչող սարքի պետական փորձարկումները կավարտվեն 2021 թվականին։ Այս մասին, «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտնել են «Կալաշնիկովից»։

Անօդաչուն առաջին անգամ ներկայացվել է IDEX ” 2019 զենքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ։ Աղբյուրը փոխանցում է՝ այս պահին մշակման փուլում է նաև անօդաչուի արտահանման համար նախատեսված «Կուբ–Է» տարբերակը, որի վրա աշխատանքները նույնպես նախատեսվում է ավարտել այս տարի։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ռուսական մահապարտ անօդաչու թռչող սարքերը փորձարկվել են Սիրիայում մարտական պայմաններում՝ այդպիսով հետաքրքրություն առաջացնելով օտարերկրյա գնորդների մասին։ Խոսքը հավանաբար վերաբերում էր նաև «Կուբ» ԱԹՍ-ին։


 Պիտակներ
         մահապարտ ԱԹՍ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb