Ռուսական գազը մինչև տարեվերջ կհասնի Թուրքիա

Աշխարհ 15.08.2019   14:44   143
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում մինչև 2019-ի տարեվերջ ռուսական գազը կհասնի Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ներկայումս գազատարի շինարարական աշխատանքները շարունակվում են Թրակիայի՝ Սև ծովին ափամերձ Քըյըքյոյ բնակավայրում։ Նշվում է, որ աշխատանքների 95 տոկոսն արդեն արված է։

Քըյըքյոյ բնակավայրում գազի տերմինալի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Այդ տերմինալն ապահովելու է ավելի քան 700 աշխատատեղ։ Նախքան գազամատակարարումը տերմինալում չափվելու են գազի ծավալային և որակական հատկանիշները։

Նախատեսվում է, որ «Թուրքական հոսքը» տարեկան կմատակարարի 31.5 մլրդ խմ բնական գազ։ Երկու գազատարից բաղկացած «Թուրքական հոսքի» երկրորդ խողովակաշարով ռուսական գազը կհասնի Եվրոպա։

Քըյըքյոյի տերմինալում շինարարական աշխատանքների ավարտից հետո  ռուսական գազը տարեվերջին կհասնի Թուրքիա:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Գազ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon