Ռուսական երկու քաղաքներում դադարեցրել եկեղեցիների կառուցումը

Իրադարձային 21.05.2019   17:20   51
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եկատերինբուրգում ուղղափառ եկեղեցի կառուցելու շուրջ սկանդալային զարգացումներից հետո երկու քաղաքներում՝ Չելյաբինսկում և Կրասնոյարսկում հրաժարվել են հանրային վայրում եկեղեցիներ կառուցելու մտադրությունից:

Չելյաբինսկի քաղաքապետ Վլադիմիր Ելիստրատովն ասել է, որ Հարավուրալյան պետական համալսարանին հարող այգում եկեղեցի կառուցելու ծրագիրը սառեցվել է:

«Պետք է հաշվի առնել Եկատերինբուրգի պատմությունը, եկեղեցի չի կառոուցվի, քանի դեռ չգիտենք բնակիչների կարծիքները»,- ասել է քաղաքապետը:

Կրասնոյարսկի քաղաքապետ Սերգեյ Երյոմինն էլ է կասեցրել ուղղափառ եկեղեցու կառուցումը քաղաքային այգում:

Եկատերինբուրգում հանրային այգում եկեղեցի կառուցելու նախաձեռնությունը բողոքի ակցիաների առիթ է դարձել:

Քաղաքի իշխանությունները և Ռուսաց Ուղղափառ եկեղեցին ցանկանում էին Սուրբ Կատերինայի եկեղեցին կառուցել Եկատերինբուրգի հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ:

Հանրային բողոքներից հետո եկեղեցու կառուցումն անորոշ ժամանակով սառեցվել է, սակայն այդ շինարարական ծրագրի ղեկավար Ալեքսանդր Անդրեևը հույս է հայտնել, որ եկեղեցին վաղ թե ուշ կկառուցվի:

Սվերդլովսկի շրջանի նահանգապետ Եվգենի Կույվաշևն այսօր ասել է, որ եկեղեցու կառուցման հարցով վերջնական որոշումը կընդունվի Եկատերինբուրգում հանրհային հարցում անցկացնելուց հետո:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon