Ռուսական «Дождь» հեռուստաալիքի փոխխմբագիրը Մարտունիում հրետակոծության տակ է ընկել

Իրադարձային 01.10.2020   15:08   38

Ռուսական Дождь հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին ԼՂ Մարտունի քաղաքում հրետակոծության տակ է ընկել:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն:

«Дождь-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին հրետակոծության տակ է ընկել Մարտունի քաղաքում, Այժմ նա գտնվում է ռմբապաստարանում»,-իր թելեգրամյան ալիքում գրել է Դզյադկոն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում։

Այս մասին տեղեկացրել էր Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ–ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։



 Պիտակներ
         հրետակոծության տակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb