Ռուսական ցամաքային զորամիավորումներ և «Իսկանդեր»-ներ՝ Ուկրաինայի հետ սահմանին

Աշխարհ 09.04.2021   11:27   44

Միջազգային Janes ռազմական հանդեսն Ուկրաինայի հետ սահմանին նույնականացրել է ռուսական ցամաքային զորքերի առնվազն տասնչորս ստորաբաժանում, որոնք այնտեղ են տեղափոխվել մարտի վերջից։

Հանդեսը նաև պարզել է, որ սահմանային Վորոնեժի շրջանում են տեղակայվել հավանաբար Սվերդլովսկի շրջանի 119-րդ հրթիռային բրիգադին պատկանող «Իսկանդեր» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռային համակարգեր։

Razm.info-ն հիշեցնում է, որ Վորոնեժի շրջանը սահմանակից է Ուկրաինայի Լուգանսկի շրջանի հյուսիսային հատվածին, որը վերահսկվում է ուկրաինական ուժերի կողմից։

 


 Պիտակներ
         «Իսկանդեր»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb