Ռուսական բանակն առաջին Սու–57–ն է ստացել

Արսենալ 22.01.2021   16:18   74

Ամուրի Կոմսոմոլսկի ավիագործարանը առաջին Սու–57 կործանիչն է փոխանցել ռուսական բանակին։ Այս տարի նախատեսված է ևս 4 միավորի մատակարարում։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Առաջին կործանիչը համալրել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի ավիագնդերից մեկը։ Մինչև 2024 թվականի վերջ նախատեսված է 22 միավոր Սու-57 փոխանցել ՌԴ ՊՆ–ին, իսկ, մինչև 2028 թվական՝ 76 միավոր։

Կործանիչի առաջին թռիչքը եղել է 2010 թվականին: 2010-2017 թթ. ընթացքում փորձարկումների համար արտադրվել է 10 միավոր Սու-57 (Տ-50) կործանիչ։


 Պիտակներ
         Սու–57


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb