Ռուս զինվորականները ստուգում են Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի հարվածների մասին տեղեկությունները․ Պեսկով

Հրատապ 14.10.2020   16:04   27

Ռուս զինվորականները ստուգում են անմիջապես Հայաստանի տարածքի ուղղությամբ Ադրբեջանի հարվածների մասին տեղեկությունները: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի տարածքում գտնվող մարտական տեխնիկան:

«Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է տեղեկությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու կողմերից մեր գործընկերների հետ: Դուք գիտեք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել հակամարտող կողմերի պաշտպանության նախարարների հետ: Այդ տեղեկությունը ճշտվում եւ վերլուծվում է»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

Պատասխանելով հստակեցնող հարցին, թե արդյոք դա կնշանակի ՀԱՊԿ որևէ մեխանիզմի գործարկում, եթե այդ տեղեկությունները հաստատվեն, Կրեմլի ներկայացուցիչն առաջարկել է սպասել արդյունքներին. «Եկե՛ք սպասենք ստուգման արդյունքներին»:   



 Պիտակներ
         Պեսկով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb