Ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ աճում է

Աշխարհ 05.03.2021   18:15   81

Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թիվը հետզհետե աճում է։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի տուրօպերատորների միությունը (ATOR)։

Միության հայտարարության մեջ արձանագրվել է, որ Թուրքիայի զբոսաշրջային քաղաքներում արդեն վերաբացվել են ռեստորաններն ոււ սրճարանները, իսկ հանգստյան օրերի համար նախկինում կիրառվող սահմանափակումները դադարեցվել են, ինչը նպաստել է թուրքական տուր–փաթեթների պահանջարկի աճին։

2021թ․ գարնան և ամռան ամիսների համար ռուս զբոսաշրջիկների կողմից Թուրքիայում արվող ամրագրումները հետզհետե ավելանում են։ Ենթադրվում է, որ եթե Թուրքիան ամռանը չեղարկի կորոնավիրուսի թեստի պարտադրանքը, ապա զբոսաշրջիկների թիվն ավելի կաճի։

Աղբյուրը` ensonhaber.com

pinterest sharing button

email sharing button


 Պիտակներ
         ռուս զբոսաշրջիկներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb