Ռուս խաղաղապահները հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում Արցախում
ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ Արցախում ռուս զինծառայողները դիտորդական դիրքերում հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում:
«Տագնապ» գործողությունների մշակման ժամանակ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն աշխատել են հրաձգային դիրքերում՝ դիտակետերի պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև երթևեկությունը դադարեցնելու նպատակով մայրուղին փակելու համար:
Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու և մոտակա տարածքի հսկողությունն իրականացնելու համար:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր