Ռուս խաղաղապահները Արցախում ականազերծել են շուրջ 529 հա տարածք

Իրադարձային 16.01.2021   14:11   67

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Մեկ օրում ականազերծվել է 2 հա տարած և 1,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման է տեղափոխվել 2 պայթյունավտանգ առարկա: Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 529 հա տարածք, 200,3 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացվել է 23 հազար 406 առարկա»,- ասված է հաղորդագրությունում:


 Պիտակներ
         ականազերծել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb