Ռուս խաղաղապահները ապահովել են 98 ուխտավորի այցն Ամարասի վանք

Իրադարձային 08.06.2021   09:58   41

Ռուս խաղաղապահները նախօրեին ապահովել են 98 ուխտավորի ու տեղի բնակիչների անվտանգությունն Արցախի Ամարասի վանք այցելելու ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ի մամուլի ծառայությունը։

«Որպես վանքի վանահայր, որպես հոգևորական շատ շնորհակալ եմ բոլոր խաղաղապահներին ծառայության համար։ Յուրաքանչյուր հաջորդ պատարագին ավելի շատ մարդ է այցելում։ Սա խոսում է այն մասին, որ մարդիկ անվտանգ են զգում իրենց` տեսնելով, որ խաղաղապահներն իրենց ուղեկցում են։ Այնտեղ, որտեղ կախված է ռուսական դրոշը, որտեղ ծառայում է ռուս զինվորը, այնտեղ 100% անվտանգ է», – ասել է Ամարաս վանքի վանահայր, հայր Գեղարդը։

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում վերականգնվել է շուրջ 100 կմ էլեկտրահաղորդման գիծ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Արցախում կանոնավոր կերպով ապահովում են միջնադարյան հայկական եկեղեցի այցելելու ցանկություն ունեցող ուխտավորների անվտանգությունը։


 Պիտակներ
         Ամարասի վանք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb