Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 1100 բնակչի

Իրադարձային 05.01.2021   15:23   60

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ռազմական բժիշկների արտագնա ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերի բնակիչներին 

Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակելի տարածքներում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքներն ապահովելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով, որ հունվարի 4-ին ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել  Մարտունու շրջանի Ննգի գյուղի ավելի քան 50 բնակչի:  Նրանք ընդհանուր առմամբ օգնել են  Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1100 բնակչի, այդ թվում՝ 135 երեխայի:

Արտագնա ստորաբաժանումներին դիմած բոլոր քաղաքացիները խորհրդատվություն են անցել թերապևտների, վիրաբույժների և այլ որակավորված մասնագետների մոտ՝ ստանալով անհրաժեշտ նշանակումներ:

Տեղի բնակիչների դիմումները որպես կանոն կապված են տարբեր քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման հետ:


 Պիտակներ
         Ռուս ռազմական բժիշկներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb