Ռումինիայի հավաքականն ամբողջ կազմով ժամանել է Երևան

Օրացույց 30.03.2021   13:21   32

Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Ռումինիայի ընտրանին անցած գիշեր ժամանել է Երևան:

Ինչպես տեղեկացնում են ռումինական լրատվամիջոցները, ազգային թիմի բոլոր ֆուտբոլիստների, մարզիչների և աշխատակիցների կորոնավիրուսի թեստերը բացասական են եղել, ուստի հավաքականը Հայաստան է ժամանել ամբողջ կազմով:

Ռումինիայի հավաքականն այսօր «Հանրապետական» մարզադաշտում կանցկացնի նախախաղային մարզում, իսկ վաղն արդեն ուժերը կչափի մեր ընտրանու հետ, որը ընտրական ընթացիկ մրցաշարի մեկնարկում տարել է երկու հաղթանակ և Գերմանիայի հավաքականի հետ գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը: Ռումինացիները 3 միավորով այժմ բաժանում է 3-4-րդ տեղերը Հս. Մակեդոնիայի ընտրանու հետ:

«Գնում ենք Երևան: Երկուսուկես ժամ հետո կլինենք Հայաստանում: Եռագույնները պատրաստ են մարտ ամիսն ավարտել հաղթանակով», - Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել նման գրառումով


 Պիտակներ
         հավաքական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb