Ռուբիկոնն անցնել

Դասեր 07.10.2020   21:15   56

Ռուբիկոն գետը գտնվում է Ապենինյան թերակղզում։ Սկիզբ է առնում Ապենինյան լեռներից և Ռիմինի քաղաքից հյուսիս թափվում է Ադրիատիկ ծով։ 

Ռուբիկոնն անցնել

Այս արտահայտության պատմությունը սկսվում է այն ժամանակներից, երբ Հուլիուս Կեսարը դեռևս բռնապետ չէր:

Կեսարը, վերադառնալով հաղթական արշավից, մ.թ.ա. 49թ. հունվարի 10-ին մոտեցավ Ռուբիկոն գետին, որը այդ ժամանակ սահման էր հանդիսանում Գալիայի և Կենտրոնական Իտալիայի միջև:

Հուլիոս Կեսարը հասկանում էր, որ առանց բանակի կարող է սպանվել Հռոմում, բայց օրենքի համաձայն իրավունք չուներ բանակով մտնել Հռոմ: Սենատը Ռուբիկոնի միջով զորքերի անցումը կհամարի որպես ապստամբություն: Ապագա բռնապետը լիովին վստահ չէր իր բանակի ուժին և որոշ ժամանակ վարանում էր, որովհետև պարտության դեպքում նա կկորցներ իշխանությունը և մահապատժի կենթարկվեր:

Կեսարը, գետին նայելով՝ ասել է` «Alea iacta est» (Վիճակը նետված է), ու իր զորքերը մտցրել Հռոմ՝ քաղաքացիական պատերազմ սկսելով:

Մունդայի ճակատամարտում տարած հաղթանակից հետո Կեսարը տոնել է իր հինգերորդ տրիումֆը, որը եղել է առաջին տրիումֆը հռոմեական պատմության մեջ, որ կատարվել է ի պատիվ հռոմեացիների տարած հաղթանակի ընդդեմ հռոմեացիների:

Այդ պահից ի վեր «անցնել Ռուբիկոնը» արտահայտությունը հոմանիշ է դարձել նպատակային գործողության, որից ետ կանգնել չի կարելի:



 Պիտակներ
         Ռուբիկոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb