Ռուբեն Ռուբինյան․ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը բարձր է գնահատել Հայաստանի ազատ և արդար ընտրությունները

Իրադարձային 22.01.2019   10:00   294

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում այսօր քննարկվում են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության դիտարկումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵԽԽՎ–ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

«Առաքելության ղեկավար, զեկուցող Ալեքսանդր Պոչեյը շատ բարձր գնահատական տվեց տեղի ունեցած ազատ և արդար ընտրություններին` նշելով, որ նախկինում կրկնվող ընտրախախտումներն այս անգամ բացակայել են։

Խոսեցին նաև ԵԽԽՎ-ի քաղաքական խմբերի ներկայացուցիչները, որոնք նույնպես շատ դրական գնահատեցին տեղի ունեցած ընտրությունները»,- գրել է նա։



 Պիտակներ
         Ռուբեն Ռուբինյան, ԵԽԽՎ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon